Ռուսաստանի Տուլայի մարզում կդատեն մի հայաստանցու, ով ոչ սթափ վիճակում նստել է ղեկին եւ ճանապարհապարեկային ծառայության աշխատակցին մոտ 5 կիլոմետր ման տվել։
Ինչպես «Ինտերֆաքսին» մայիսի 20-ին հայտնել է Դատական դեպարտամենտի մարզային վարչության մամուլի քարտուղար Օլգա Դյաչուկը, 26-ամյա հայաստանցի Արշակ Քոչարյանը փետրվարի 26-ին Բոգոռոդիցկում, չենթարկվելով տեսուչի պահանջին, իր ՎԱԶ-2107 մակնիշի մեքենայով սլացել է ուղիղ նրա վրա։ Ավտոտեսուչին այլ բան չի մնացել, քան թռնել մեքենայի կապոտին։ Դրանից հետո Արշակ Քոչարյանը նրան մի քանի րոպե «պտտել է» քաղաքում, մինչեւ նրան կանգնեցրել է հետապնդող ոստիկանը։




























