Իրանի նախագահը չի կարող զբաղեցնել նավթի նախարարի պաշտոնը: Նման որոշում է կայացրել Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ահմադինեժադը կարող է անձամբ գլխավորել Իրանի նավթի նախարարությունը, քանի որ գերատեսչությունը մնացել էր առանց ղեկավարի:
Առկա օրենսդրությամբ, նախագահն իրավունք ունի երեք ամսվա ընթացքում խորհրդարանին ներկայացնել նախարարների նոր թեկնածուներ: Այդ ընթացքում նա կարող է ամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, կամ անձամբ գլավորել նախարարությունները:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, անցած շաբաթ Ահմադինեժադն աշխատանքից ազատել էր երեք նախարարների, այդ թվում նավթի նախարար Սեյիդ Մասուդ Միրքազեմիին:




























