ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Ակցիայի մասնակիցներից մեկն իր ելույթում նշեց, որ այսօրվա ակցիան ազգային արժեքների պահպանման խնդրի համար է. «Այն նվիրված է օրհասական մի շարք խնդիրներին, որոնք ծառայել են հայ ժողովրդի առաջ, որը հրատապ լուծման կարիք ունի։ Բազմաթիվ խոստումներով իշխանության եկած անփորձ կամ օտարերկրյա շահերին սպասարկող կառավարության մի շարք անդամներ իշխանության գալու հաջորդ իսկ օրվանից լծվեցին օտարածին բարքեր ներմուծելու ազգադավ գործին։ Դրանցից հատկապես աչքի ընկավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի «սուպեր նախարար» Արայիկ Հարությունյանը։ Այդ չափից կարեւոր որոշումները վստահված են մի մարդու, ով շարքային դասախոսությունից չունենալով որեւէ փորձառությունը, ընդամենը աչքի է ընկել որպես քայլող, հանկարծակի հայտնվեց մի պաշտոնում, որին բացարձակապես չի տիրապետում, ջանք չի խնայում ամենաստոր եղանակներով կազմալուծելու մեր ինքնությունը ներկայացնող ազգային արժեքները»։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հորդորեց նախարարին հեռանալ հանուն իրենց երեխաների։











