Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին կանչել են երկրի արտաքին գործերի նախարարություն՝ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
«Այսօր Մեծ Բրիտանիան կանչել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանին, որպեսզի խորը մտահոգություն հայտնի Ալեքսեյ Նավալնու թունավորման կապակցությամբ: Արգելված քիմիական զենքի օգտագործումը բացարձակապես անընդունելի է, եւ Ռուսաստանը պետք է լիարժեք, թափանցիկ հետաքննություն անցկացնի»,- գրել է Դոմինիկ Ռաաբը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսեյ Նավալնուն դուրս են բերել կոմայից:
1/2 Today the UK summoned Russia’s Ambassador to the UK to register deep concern about the poisoning of Alexey @Navalny. It’s completely unacceptable that a banned chemical weapon has been used and Russia must hold a full, transparent investigation
— Dominic Raab (@DominicRaab) September 7, 2020




























