Amazon.com օնլայն-խանութում վաճառված էլեկտրոնային գրքերի քանակությունը գերազանցել է տպագիր գրքերին:
Ըստ վիճակագրության, սկսած ապրիլի 1-ից յուրաքանչյուր 100 տպագիր գրքի դիմաց օնլայն-խանութը վաճառել է միջինը 105 էլեկտրոնային գիրք Kindle հավելվածի համար: Վիճակագրությունը ի դեպ, չի հաշվարկել անվճար տրամադրվող էլեկտրոնային գրքերը:
Amazon.com-ը գրքերի օնլայն-վաճառքի ամենահայտնի ռեսուրսն է:




























