Հայաստանում ներդրվելու է «Վրացական երկաթուղու» տոմսերի իրացման ծրագիրը:

«Ծրագիրը կապահովի Երեւան-Բաթումի գնացքի իրացված տոմսերի հաշվարկը: Փոխադարձ համաձայնությամբ, ծրագիրը թարգմանվել է ռուսերեն»,- «Կավկազ-պրեսին» հայտնել են Վրացական երկաթուղուց:

Վրաստանում այդ ծրագիրը գործում է 2005 թվականից: Վրացի գործընկերները հայ երկաթուղայինների համար մեկամսյա վարժանքներ են անցկացրել: