«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Գեղամավան եւ Նորատուս գյուղերին համակարգիչներ է նվիրել: Համակարգիչների հանձնման արարողությունը տեղի է ունեցել այսօր` մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում:

«Մենք ողջունում ենք ընկերության այս նախաձեռնությունը, եւ հուսով ենք, որ «ԱրմենՏելի» այս ծրագիրը կլինի շարունակական:  Նոր ուսումնական տարում ավելի շատ աշակերտներ կարող են մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի եւ նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», - նշել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

«ԱրմենՏելն» իրականացնում է այս ծրագիրն արդեն երորրդ տարին, եւ այդ ժամանակահատվածում համակարգիչներով համալրվել են Հայաստանի տասնյակ դպրոցներ: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում շրջաններին, հատկապես գյուղական եւ սահմանամերձ դպրոցներին. նպատակ ունենալով խթանել համակարգչային տեխնոլոգիաների հավասար հասանելիությունն ամբողջ հանրապետությունում: