Հունիսի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) կայցելեն հակամարտության գոտի: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց դիվանագիտական շրջանակների հավաստի աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ, այցից հետո նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` նվիրված ղարաբաղյան կարգավորմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը, հունիսին նախատեսված է նաեւ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: