Architectural Design ճարտարապետական բյուրոն եւ Չժեցզյանի համալսարանի գիտահետազոտական ինստիտուտը ավարտել են Գուանդուն նահանգի գեղատեսիլ տարածքում 526 մետրանոց ապակե հատակով կախովի կամրջի կառուցումը, հայտնում է Popmech-ը:
Բացումից անմիջապես հետո օբյեկտը պաշտոնապես ճանաչվել է որպես ապակե հատակով ամենաերկար կախովի կամուրջը աշխարհում: Այժմ այն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում:
Կամուրջը կառուցվել է բացառապես զբոսաշրջային նպատակներով եւ միացնում է կիրճի երկու կողմերը՝ գետից 201 մ բարձրության վրա: Տեղական իշխանությունները վստահ են, որ նյութերի թափանցիկությունն ու բնության գեղեցկությունը շատ ճանապարհորդների կբերեն այս վայրեր:
Անվտանգության համար կամուրջը հագեցած է պողպատե բազրիքներով, ինչպես նաեւ ութ մետր լայնությամբ չորս կղզյակներով, որտեղ այցելուները կարող են կանգ առնել եւ լուսանկարվել՝ առանց մյուսներին խանգարելու:
Ինչպես ասում են նախագիծը ստեղծողները, կամրջի կառուցման համար ապակին պատահական չի ընտրվել: Ավելի ճիշտ, նյութը ծառայում է ոչ միայն զբոսաշրջիկներին գրավելու համար, դրա գործառույթներից մեկն էլ շրջակա միջավայրի հետ միաձուլումն է: «Կառույցը բնական միջավայրի հետ «միաձուլելու» եւ շինարարության նորարարական մեթոդներ օգտագործելու շնորհիվ նախագծող թիմը իրականացրել է բնության մեջ ճարտարապետության անխափան ինտեգրում»,- ասում են ստեղծողները:
Հետաքրքիրն այն է, որ սա Չինաստանում ապակե հատակով առաջին ռեկորդակիր կախովի կամուրջը չէ: Չժզնgյացզեում 430 մետր երկարությամբ առաջին նման ապակե կամուրջը 2016-ին դարձել է աշխարհում միաժամանակ ամենաբարձր եւ ամենաերկար կամուրջը: Այն իր կոչումը կորցրել է 2018-ին, երբ Հոնգյագուում հայտնվեց 488 մետրանոց կախովի կամուրջը: 2019-ին BBC-ն հաշվել է, որ երկրում 2300 ապակե կամուրջ կա:











