2011 թ.-ին Վիեննայում ընտրվել են 2009 թ. թողարկված աշխարհի ամենագեղեցիկ նամականիշերը: Ընտրությունը կատարել է Ավստրիայի նամականիշերի ցուցահանդեսի (WIPA)  կազմակերպչական հանձնաժողովը, որի կազմում էին Փոստի խորհրդի նախագահը, տեղական նամականիշերի դիզայներներ, փոստի ներկայացուցիչներ, տպագրիչներ եւ մամուլի ներկայացուցիչներ:

«Հայփոստ» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. աշխարհի լավագույն տասը նամականիշերից մեկը ճանաչվել է Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը:

Գեղաթերթիկը պատկերում էր Թորոս Ռոսլինի «Քրիստոսի ծնունդը» մանրանկարը:

Գեղաթերթիկի հեղինակն է Ստեփան Ազարյանը:

Հայաստանից բացի մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Շվեդիան, Սլովակիան, Մակաոն եւ Ավստրալիան: