Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը ցավակցություն է հայտնել չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում միջազգային ճանաչում ունեցող չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի կորստի կապակցությամբ, նա իր օբյեկտիվությամբ կարեւոր ներդրում ունեցավ Խոջալուի ադրբեջանական բնակչության դեմ հրեշավոր ցեղասպան հանցագործությունների կատարման մասին Ադրբեջանի իշխանությունների հեղինակած անվիճելի փաստերի բացահայտման գործում: Ճշմարտության որոնման գործում Մազալովայի պրոֆեսիոնալ-անբասիր ներդրումը կշարունակի ծառայել ղարաբաղյան հակամարտության արդար լուծման գործին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին 66 տարեկան հասակում մահացել է չեխ լրագրող, հայ ժողովրդի նվիրված բարեկամ Դանա Մազալովան:




























