Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը «պաշտոնական Թբիլիսիին արված նուրբ հաճոյախոսություն» է անվանել Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկի հայտարարությունը, թե Վրաստանը կարող է կարեւոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Դա անիրատեսական եւ կասկածելի է: Ինչպե՞ս Վրաստանը կարող է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա, երբ ինքն էլ նման խնդրներ ունի: Վրաստանն ինքն է բախվել նման խնդիրների եւ ընդհանրապես ի վիճակի չէ օգնել կարգավորմանը: Եթե փորձի իսկապես միջամտել եւ ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորում պահանջել, Ջավախքի հայերն անմիջապես կապստամբեն եւ երկիրը ստիպված կլինի նոր խնդիր լուծել»,- նկատել է  Մամեդովը: