Սիրիայում անվտանգության ուժերի կողմից բողոքի հերթական ակցիան ցրելու ընթացքում զոհվել է 4 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեք մարդ զոհվել է Հոմս քաղաքում, եւս մեկը` Սանամինում:
Ուրբաթօրյա նամազից հետո Բաշար Ասադի հրաժարականի եւ երկրում ժողովրդավարական բարեփոխումների պահանջով բողոքի ցույցեր են եղել նաեւ Բանիյաս, Համե եւ Լաթաքիա քաղաքներում, չնայած զորքերի առկայությանը:




























