Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը Վենեսուելա է մատակարարվելու սեպտեմբերին, փոխանցում է Gazeta-ն։
«Սեպտեմբերին կլինիկական փորձարկումների համար Ռուսաստանից կբերվի առաջին պատվաստանյութը»,- հայտարարել է Մադուրոն հեռուստաելույթի ժամանակ, որը հեռարձակվել է նրա Twitter-յան էջում։
Քաղաքական գործիչը նաեւ հայտնել է, որ պատրաստվում է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ասամբլեայի ապագա ընտրություններում պատգամավորի 14,4 հազար թեկնածուների պատվաստման հնարավորությունը։
Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։




























