Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, ելույթ ունենալով իր հազարավոր կողմնակիցների առջեւ, հայտարարել է, թե մտադիր է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, որպեսզի վերջ դնի երկրում արդեն 4 ամիս շարունակվող ներքաղաքական ճգնաժամին:
«Մենք արտահերթ նախագահական ընտրությունների կոչ ենք անում, որպեսզի ժողովրդավարական ճանապարհով դադարեցնենք արյունահեղությունը»,- ասել է նախագահը` չհստակեցնել, թե երբ են կայանալու ընտրությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սալեհը մեկ անգամ մերժել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության կազմակերպության առաջարկը` իշխանությունը հանձնելու վերաբերյալ: Ընդդիմությունն արդեն չորս ամիս բողոքի գործողություններ է իրականացնում երկիրը 33 տարի կառավարող Սալեհի հրաժարականի պահանջով:




























