Մերձմոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Վիկտոր Պանյուշկինը` «Պան» մականունով: Նրա մոտ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր եւ թմրանյութ:
Վիկտոր Պանյուշկինը ձերբակալվել է Նարո-Ֆոմինյան շրջանի Կուզնեցովո գյուղում: Միաժամանակ, նա ոստիկաններին կեղծ անձնագիր է ներկայացրել` ՌԴ քաղաքացի Եվգենի Ռեմիզովի անունով եւ իր լուսանկարով: Անձնական խուզարկությամբ, «Պան»-ի մոտից առգրավել են հերոին, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Հարուցվել է քերական գործ կեղծ փաստաթղթերի օգտագործման եւ խոշոր չափերի թմրամիջոց պահելու եւ տեղափոխելու հոդվածներով:




























