ՄԻԱԿ կուսակցությունը կաջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությանը 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՄԻԱԿ-ի ակտիվի հանդիպմանը հայտարարել է քարտուղար Գերասիմ Բարսեղյանը:

Նախագահ Սարգսյանն իր հերթին լրագրողներին կոչ է արել այդ խոսքերը լուրջ նախընտրական ակցիա չհամարել: «Ինձ համար էլ անակնկալ էր: Այժմ դեռ վաղ է նախընտրական ակցիաներ նախաձեռնել»,- ասել է Սերժ Սարգսյանը: