Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական ջոկատի փրկարարները ժամը 17:30-ի սահմաններում Քյարքիի ձորից մահացած տղամարդու դիակ են հանել:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը եւ Արարատի բաժնի քննիչները:
Պարզվել է մահացածի ինքնությունը, նա 24-ամյա Արա Տոռոզյանն է, ով Գորիս քաղաքի բնակիչ է: Նրա հարազատները դիմել էին ոստիկանություն եւ հայտնել, որ երիտասարդը կորել է: Պարզվել է, որ նա Volkswagen Passat մակնիշի 17 ՍՏ 275 համարանիշի մեքենայով Քյարքիի հատվածում գլորվել է ձորը եւ տեղում մահացել:
Այս պահին դեպքի վայր են ժամանել կռունկն ու հրշեջ ավտոմեքենան, որպեսզի վթարված ավտոմեքենան հանեն եւ տեղափոխեն Արարատի բաժնի տուգանային հրապարակ:
Տոռոզյանի դին տեղափոխել են Արարատի դիահերձարան:













Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























