Վրացական իշխանությունները պետք է համաձայնեն Հայաստանի հյուպատոսություն բացել Սամցխե-Ջավախքում, կարգավիճակ տալ Հայ առաքելական եկեղեցուն, հայտարարել է վրացի փորձագետ Վաժա Բերիձեն։
«Լավ կլինի, որ հյուպատոսությունը բացվի Ախալցխայում։ Հայ-վրացական բարեկամությունը 25-դարյա պատմություն ունի։ Ես կարծում եմ, որ Ջավախքում գոյություն ունեցող բոլոր խնդիրները պետք է հայ-վրացական հրապարակային մշտական քննարկումների առարկա լինեն, օրինակ, երբ խոսքը գնում է եկեղեցիների եւ մենաստանների, վիրահայ համայնքի վիճակի մասին»,-ասել է փորձագետը՝ ավելացնելով, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չլուծված խնդիրներ մնան, հայտնում է «Կավկազ online»-ը։




























