ԱՄՆ-ը 3000 զինվորով կկրճատի Իրաքում իր ռազմական ներկայությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Ֆրենկ ՄքՔենզին, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ Իրաքում ամերիկացի զինվորականների թվի կրճատումը կանդրադառնա ԻՊ խմբավորման դեմ ԱՄՆ պայքարի վրա:
Նա նշել է, որ մնացած զորքերը կշարունակեն պայքարը եւ կաջակցեն իրաքյան անվտանգության ուժերին:





























