Վրաստանի խորհրդարանը մայիսի 20-ին քվեարկել է չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչման օգտին: Խոսքը 1763-1864 թվականների իրադարձությունների մասին է:

«Ռուս-կովկասյան պատերազմի ժամանակ չերքեզների (ադըղների) զանգվածային ոչնչացումն ու նրանց բռնի արտաքսումն իրենց պատմական հայրենիքից ճանաչել ցեղասպանություն»,- ասված է որոշման մեջ:

Որոշմանը դեմ է արտահայտվել խորհրդարանական ընդդիմությունը, որը աննպատակահարմար է գտնվում նման որոշման ընդունումը: