Բելառուսում պատճառներ չկան «գունավոր հեղափոխության» համար՝ ի տարբերություն Ուկրաինայի եւ Հայաստանի: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դասական պատճառներ չկան, որպեսզի «գունավոր հեղափոխությունը» տեղի ունենա Բելառուսում: Օրինակ, մեզ մոտ տնտեսությունը քիչ թե շատ աշխատում է: Սակայն չկա այդ դասական հիմքը, ինչպես եղավ Հայաստանում, Ուկրաինայում եւ այլն, երբ մարդիկ չեն աշխատում, արդեն ուտելու ոչինչ չկա, աղետ է»,-ասել է նա:

Լուկաշենկոն պարզաբանել է, որ նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Բելառուսը կարողացել է պահպանել տնտեսությունն ու չի փակել արտադրությունը: «Այսօր ունենք ՀՆԱ ընդամենը 1,2% անկում: Չկա այն դասական հիմքը, որ տնտեսությունը կանգնի, մարդիկ աշխատավարձ չստանան եւ այլն»,-հավելել է Լուկաշենկոն:

«Մեզ մոտ հայտնվել են բուրժույչիկներ՝ հարուստ մարդիկ, այթիշնիկներ, որոնց ես ստեղծել եմ իմ այս ձեռքերով, նրանց համար տրամարդել այնպիսի պայմաններ, որոնք ոչ մի տեղ չկան: Եվ հենց այդ կատեգորիան է հայտվել այսօր, եւ ի՞նչ են նրանք ուզում: Նրանք հանկարծ իշխանություն ուզեցին»,-ասել է նա: