Ջամայկայի Կինգսթոն քաղաքում մայիսի 17-ին իր աշխատանքներն է սկսել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կազմակերպած Միջազգային Էկումենիկ խաղաղասիրական համաժողովը` «Աստծո փառքը եւ խաղաղությունն երկրի վրա» խորագրով:
Համաժողովի ընթացքում արծարծվելու են հետեւյալ նյութերը` խաղաղությունը համայնքերի միջեւ, երկրի վրա, շուկայական հարաբերություններում եւ մարդկանց մեջ:
Այս ժողովին Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Իրաքի Քրիստոնեական էկումենիկ խորհրդի նախագահ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղանի գրասենյակի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը:




























