Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում ավարտվել է 39-ամյա Օլեգ Ս.-ի հանդեպ քրեական գործի հետաքննությունը, ով մեղադրվում է երկրորդ աշխարհամարտի վետերան 90-ամյա կնոջ հանդեպ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ։  

Հետաքննության վարկածով, 2011 թվականի մարտի 11-ի կեսօրին չարագործը ապօրինի կերպով մտել է Օկտյաբրսկի գյուղի տներից մեկը եւ բռնաբարել կնոջը։

Մարտի 12-ի գիշերը նա կրկին մտել է թոշակառուի տուն եւ կրկին բռնաբարել նրան։

Տուժածը կատարվածի մասին հայտնել է առավոտյան իրեն հյուր եկած դստերը։ Մեղադրյալը խոստովանել է իր մեղքը։