Թուրքիայի Ստամբուլ նահանգի Բեյքոզի շրջանում դեռեւս անհայտ պատճառներով վայր է ընկել Ստամբուլի ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ծովն ընկած ուղղաթիռի մեջ գտնվող 5 անձանցից մեկը՝ Ստամբուլի փոխոստիկանապետը ծանր մարմնական վնասվածքներով հայտնաբերվել է, իսկ մյուսներին գտնելու աշխատանքները շարունակվում են։




























