Լիբանանի նախագահ Միշել Աունը պաշտպանության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ կգումարի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին:
Հանդիպմանը կքննարկվի Բեյրութի նավահանգստում հրդեհի շուրջ ստեղծված իրավիճակը, հստակեցնում է հեռուստաալիքը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Al Arabiya հեռուստաալիքը, հինգշաբթի հրդեհ է բռնկվել Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի եւ վառելիքի ու քսանյութերի պահեստում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մարտական ուղղաթիռներ: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի ընկերության՝ արտակարգ դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչների խոսքերով՝ հրդեհի տարածման վտանգ չկա, կրակի օջախը մեկուսացված է:





























