Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Չենդու քաղաքի էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանում մայիսի 20-ին պայթյուն է եղել: Երկու մարդ զոհվել է, առնվազն  16-ը վիրավորվել են:

Գործարանը պատկանում է թայվանական Foxconn ընկերությանը, որը Apple մակնիշի տակ թողարկվող արտադրանքի խոշոր արտադրողներից է:  Պայթյունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ արտադրվում են iPad2-ի պլանշետները, գրում է Lenta.ru-ն:

Պայթյունի ժամանակ շենքում մի քանի հարյուր մարդ է գտնվել:

Չինական իշխանությունների կողմից իրականացվում է հետաքննություն, չի բացառվում, որ պայթյունի պատճառը տեխնիկական անվտանգության խախտումները լինեն: