ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ ծիծաղել է` հիշելով իր մրցակից, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն տրված «Դանդաղկոտ Ջո» մականունը:

Հեռուստալրագրող Ջեյք Թափերուին տված հարցազրույցում դեմոկրատ թեկնածուն պատասխանել է հարցին` արդյոք նա խոստանում է թափանցիկություն ապահովել իր առողջության վերաբերյալ, եթե ընտրվի Միացյալ Նահանգների նախագահ:

Բայդենը վստահեցրել է, որ երաշխավորում է, որ թափանցիկ լինի իր առողջության մասին տեղեկացնելու հարցում, եւ որ, չնայած իր լավ ֆիզիկական վիճակին, չի բացառում, որ «ամեն ինչ էլ» կարող է պատահել:

Հանկարծ նա հիշել է «Դանդաղկոտ Ջոն» մականունը, որը Դոնալդ Թրամփը տվել էր իրեն, եւ բուռն ծիծաղել: