Իրանում ձերբակալել են նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակից Քազեմ Քիափաշային, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Պահպանողականների կայքերի փոխանցմամբ, Քիափաշան նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ Մաշաիի զինակիցն է: Մաշաին Քիափաշային նշանակել էր աշխատակազմի առանցքային պաշտոններից մեկում, գրում է Gazeta.ru.-ն:

Քիափաշան զբաղվել է կադրային աշխատանքով եւ ստուգել է նախագահի բոլոր օգնականներին աշխատանքի ընդունվելիս:

Ներկայումս Իրանում դաժան պայքար է սկսվել իշխանության համար Ահմադինեջադի եւ Իսլամական Հանրապետության կրոնական առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին:

Մաշաին, որ համարվում էր Ահմադինեջադի հետնորդը նախագահի պաշտոնում, հայտնվել էր հակամարտության կենտրոնում: Ավելի վաղ ձերբակալվել էին նախագահի առնվազն 25 մտերիմներ: