ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սեպտեմբերի 11-ին կայցելի Կիպրոս՝ Միջերկրական ծովում Թուրքիայի հետ լարվածության աճի ֆոնին, հաղորդում է AFP-ը:
Պոմպեոն Թուրքիային կոչ կանի դուրս բերել նավերը վիճելի ջրերից՝ պայման, որը Հունաստանն առաջադրել էր բանակցություններ անցկացնելու համար:
Պոմպեոյի խոսքով՝ այցի նպատակն է հասկանալ ռիսկերը Կիպրոսի ժողովրդի տեսանկյունից:
Պոմպեոյի խոսքով՝ վեճը պետք է կարգավորվի դիվանագիտական եւ խաղաղ ճանպարհով:
Ավելի վաղ ԱՄՆ-ը չեղարկել է Կիպրոսին զենքի մատակարարման բազմամյա էմբարգոն:
ԱՄՆ-ը, Գերմանիան եւ ՆԱՏՕ-ն փորձում են նվազեցնել Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածությունը:
Սեպտեմբերի վերջին Թուրքիայի դեմ պատժամիջոցները քննարկելու համար կհանդիպեն ԵՄ քաղաքական առաջնորդները: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է ԵՄ միջերկրածովյան երկրների 6 պետոթւոյունների ղեկավարներին, որոնք համատեղ հայտարարություն են հրապարակել, որում աջակցություն են հայտնել Կիպրոսին եւ Հունաստանին:




























