Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել են «Թալիբանի» եւ Աֆղանստանի կառավարության առաջին ուղիղ բանակցությունները, հաղորդում է BBC-ը: 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով կմասնակցի բանակցությունների բացման արարողությանը, այդ իրադարձությունը պատմական է անվանել:

Բանակցությունները պետք է սկսվեին փետրվարին, սակայն ձերբակալվածների փոխանակման հետ կապված կողմերի անհամաձայնությունը դադարեցրել էր բանակցային գործընթացը:

Աֆղանստանի պատվիրակության առաջնորդ Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ իրենց ցանկանում են «արդար եւ արժանի խաղաղ համաձայնագիր» կնքել: