Գորիսում ծանոթանում եմ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։

Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-գրել է նա:

Վարչապետին ուղեկցում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանը: