Ֆրանսիայում պանդեմիայի ֆոնին կտրուկ ավելացել է համակարգիչների վաճառքի ծավալը, հաղորդում է BFM-ը:

Դա պայմանավորված է հեռավար աշխատանքի անցման հետ:

Canalys վերլուծական գործակալության տվյալներով՝ աճը կազմել է 26 տոկոս:

LDLC համակարգչային տեխնիկայի ներկայացուցչի խոսքով՝ մեկուսացման ռեժիմն ու հեռավար աշխատանքի անցումը ֆրանսիական ընտանիքներին ստիպել է նախընտրել մեկ հզոր համակարգիչ ընտանիքի համար, սակայն մարտին աշխատող ֆրանսիացիենրը հասկացել են, որ դա բավարար չէ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրի խոսքով՝ աճել է պահանջարկը նաեւ ընկերությունների կողմից, որոնք զանգվածաբար սկսել վեբ տեսախցիկներ գնել օնլայն համաժողովների համար: