Հաքերները կրկին ջարդել են Sony-ի ծառայությունները։ Այս անգամ տուժել է կորպորացիայի դուստրը՝ ճապոնական So-net ինտերնետ պրովայդերը։ Սա մեկ ամսվա ընթացքում Sony-ի ծառայությունների վրա կատարված երրորդ հարձակումն է։ Գողության չափը չնչին է՝ 1200 դոլար, սակայն չարագործներին կրկին հաջողվել է հասանելիություն ստանալ օգտագործողների անձնական տվյալներին։
Փորձագետները նշել են, որ կորպորացիան այդպես էլ չի վերացրել անվտանգության համակարգի խնդիրները։
Նշենք, որ ամսվա սկզբին հաքերներին հաջողվել էր «կոտրել» Sony Online Entertainment եւ PlayStation Network խաղային ծառայությունները։ Նրանք ստացել էին ավելի քան 100 մլն օգտագործողների անձնական տվյալները, գրում է «Վեստի.ռու»-ն։




























