Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում սկսել են բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները սկսվել են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Լուկաշենկոն Սոչի է ժամանեկ երկուշաբթի Մոսկվայի ժամանակով մոտ 11:00-ին։ Սա Բելառուսի նախագահի առաջին արտասահմանյան այցն է օգոստոսի 9-ի ընտրություններից հետո, որից հետո հանրապետությունում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր։
Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սոչիի բանակցություններում քննարկվելու են ռուս-բելառուսական հարաբերությունների, ռազմավարական եւ դաշնակցային գործընկերության հետագա զարգացման առանցքային հարցերը։ Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել առեւտրա-տնտեսական, էներգետիկ եւ մշակութային-հումանիտար ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ Միութենական պետության շրջանակում ինտեգրման գործընթացների առաջ մղման հեռանկարներին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ հանդիպման արդյունքներով որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ ԲԵԼՏԱ գործակալության տեղեկություններով՝ նախագահների բանակցություններն ընթանալու են «դեմ առ դեմ» ձեւաչափով։





























