Բելառուսում զորավարժություններից հետո ռուս զինծառայողները կվերադառնան մշտական տեղակայման վայրեր: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 14-ին սկսվել են դեռեւս 2019 թվականին ծրագրվող զորավարժությունները, որոնք կտեւեն մի քանի օր:

«Կրկնեմ եւս մեկ անգամ, որպեսզի որեւէ սպեկուլյացիա չլինի. այդ միջոցառումը ծրագրվում էր դեռ անցած տարի»,-ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը:

«Ռոսւաստանը հավատարիմ է մնում իր համաձայնություններին, ներառյալ՝ Միութենական պետության մասին պայմանագրից բխող համաձայնությունների: Մենք Բելառուսին դիտարկում ենք որպես մեր մտերիմ դաշնակցի»,-ասել է ՌԴ նախագահը: