Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը:

Խաչատրյանը, եթե խորհրդարանը գաղտնի քվեարկության արդյունքում սատարի նրա թեկնածությունը, այս պաշտոնում կփոխարինի իր կուսակից Մանե Թանդիլյանին, ով ավելի վաղ, հայտնաբերված առողջական խնդիրների հետ կապված, վայր էր դրել պատգամավորական մանդատը։