Մայիսի 25-26 –ը Թբիլիսիում կանցկացվի միջազգային խորհրդաժողով` «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը, ով եւս մտադիր է մասնակցել միջոցառմանը:

Տվյալ ծրագրի շրջանակում, որը ղեկավարում է բելգիացի սենատոր Դոմենկ Թիլմանսը, արդեն մի քանի հանդիպումներ կայացել են: Սակայն շփումների հաստատումը դժվարանում է  ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:  Այսպես,  անցած տարի դեկտեմբերին Բաքվում կայացած հանդիպմանը Ռիմա Առաքելյանը չի կարողացել մասնակցել զուտ այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չափազանց ուշ էր  անվտանգության երաշխիքներ տրամադրել:

Ծրագրի ադրբեջանցի մասնակիցը` «Ազերի- թյուրք» կանանց միավորման ղեկավար Թանզիլյա Ռուստամխանլին Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ հրաժարվել էր մասնակցել համաժողովին, որը մայիսին ծրագրվում էր անցկացնել Լեռնային Ղարաբաղում: