ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է իրանցի ուսանողների համար վիզային ռեժիմի մեղմացման մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

ԱՄՆ-ում սովորել ցանկացող երիտասարդ իրանցիներն այսուհետ բազմանգամյա ամերիկյան վիզաներ կստանան, որոնք հաշվարկված են երկու տարվա համար։

Նախկինում իրանցի ուսանողներին տրվում էր եռամսյա ժամկետով մեկանգամյա այցի վիզա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։