Մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ, տարբեր տրամաչափի զինատեսակներից  արձակվել է շուրջ 1500 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաեւ «ՍՎԴ»  եւ թուրքական արտադրության  «Իստիղալ» տիպի դիպուկահարային հրացաններ, «ՊԿ», «ԴՇԿ» եւ «ՈՒՏՅՈՍ» տիպի գնդացիրներ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի  ունեցել: