Դատարանը մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաշվի եւ գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը: Այս մասին հայտնեց նախկին նախագահի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

Միջնորդությունը ներկայացրել էր փաստաբան Արամ Վարդեւանյանը, այն քննարկվել էր դռնփակ ռեժիմով, քանի որ խոսքը բանկային գաղտնիքի եւ անձնական բնույթի տեղեկության մասին էր:

Որոշման մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: