Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունից եւ ԱՄՆ-ից ժամանած մի խումբ մշակույթի գործիչների եւ դերասանների, ովքեր Ստեփանակերտում կբեմադրեն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացումը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը կարեւորել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի համադրումը համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների լայն լուսաբանման գործում, ինչը հանդիսանում է մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու հիմնական ուղղություններից մեկը:
Երկուստեք նշվել է, որ նման միջոցառումները պետք է պարբերաբար կազմակերպվեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր օջախներում:
Հանդիպմանը մասնակցել են մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:




























