Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի համար աշխատող լրտեսական ցանցի բացահայտման մասին:

«Գործողության ընթացքում ինչպես երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գործակալության ցանց է բացահայտվել, որը կապվածէ  ԿՀՎ-ի հետ: Հետախուզության նախարարության գործակալները ձերբակալել են 30 ամերիկյան լրտեսների»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ հայտարարության, «լրտեսական ցանցը» գործակալների է հավաքագրել ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների օգնությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալայզիայում եւ Թուրքիայում: