Հաքերները մայիսի 20-ին հարձակում են գործել վրացական ընդդիմադիր «Մաեստրո» հեռուստաընկերության վեբ-կայքի վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ինչպես լրագրողներին ասել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Գլոնտին, վեբ-կայքի վրա հաքերային հարձակումներ կատարվել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում,սակայն շաբաթ օրը դրանք ավելի են ուժգնացել։ Նա ասել է, որ կայքը ներկայումս չի գործում, սակայն հեռուստաընկերության աշխատակիցներ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։




























