Երևանում մայիսի 23-ին տեղի կունենա Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան հարեւանության հարցերով վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի մեկնարկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա ողջույնի խոսքով:
Ի դեպ, նիստի ծրագրով նախատեսված մամուլի ասուլիսը տեղի չի ունենալու: