ՆԱՏՕ-ն տեղեկություն է տրամադրել Լիբիայում գործողություններին մասնակցած ինքնաթիռների թռիչքների վերաբերյալ: Մարտի 31-ից հետո, երբ հրամանատարությունն անցել է ՆԱՏՕ-ին, կոալիցիայի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել 7585 անգամ, մայիսի 21-ին հաղորդել է Բրյուսելում հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանը: Այդ թռիչքներից մարտական են եղել 2926-ը:

Մայիսի 20-ին ՆԱՏՕ-ի ռազմական օդուժը 157 թռիչք է իրականացրել, որից 58-ը` մարտական: Ավիահարվածներ են հասցվել երկու կետերի, ռազմական պահեստների եւ հրթիռային համակարգերի: