Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է անկայուն եղանակային ռեժիմ. Հայաստանը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված՝ հատկապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում  է անձրեւ եւ ամպրոպ։ Առանջին շրջաններում՝ Լոռիում, Տավուշում եւ Շիրակում, հնարավոր է, կարկուտ տեղա։

«Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա առաջիկա երեք օրերին այն էապես չի փոխվի։ Գիշերը Երեւանում կգրանցվի +10 +12, ցերեկը՝ +22 +24 աստիճան տաքություն»,- ամփոփեց Սուրենյանը։