Ֆրանսիայի Մարսել քաղաքը կարեւոր նվիրատվություն է արել Հայաստանին` բժշկական սարքավորումներ ուղարկելով, գրում է Nouvelles dArmenie-ն:
Դիալիզի սարքերով, սքաներներով եւ այլ սարքավորումներով կոնտեյները, որում եղել են նաեւ Հայաստանի դպրոցներին Մարսելի նվիրած բառարաններ, պատճենահանող սարքեր, Երեւան են ուղարկվել վրացական Փոթի նավահանգստով: Սարքավորումների արժեքը կազմել է 1 միլիոն դոլար: Այդ ամենի ետեւում Դիդյե Փարաքյանն է Մարսելի փոխքաղաքապետը, ով ջանքեր չի խնայում Հայաստանին օգնություն ցուցաբերելու գործում:
Բեռը Հայաստան է հասնելու հունիսին: Այդ կապակցությամբ Դիդյե Փարաքյանն ասել է. «Այդ սարքավորումները գտնվում են հրաշալի աշխատանքային վիճակում: Հայաստանում դրանք դեռ երկար»:




























