«Ժառանգություն» կուսակցության հաջորդ համաժողովը տեղի կունենա հունիսի 4-ին, Ազատության հրապարակում: Այս մասին այսօր` մայիսի 21-ին տեղի ունեցած քաղաքացիական առաջին համաժողովի ավարտին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօրվա համաժողովի մասնակից շարքային քաղաքացիները մի շարք հարցեր ու առաջարկներ հղեցին տարբեր խնդիրների վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքելով` ասաց, թե դրանց պատասխանները կտրվեն երկու շաբաթից` Ազատության հրապարակում։

Նկատենք, որ համաժողովին իշխող կոալիցիայի անդամներից ոչ մեկը ներկա չէր, բացակայում էին նաեւ ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը: Դահլիճում ներկա էին հիմնականում մտավորականներ եւ շարքային քաղաքացիներ: 

Համաժողովը սկսվեց պետական օրհներգի, եւ  ավարտվեց ազգային-ազատագրական երգերի կենդանի կատարմամբ։