Գյումրիում իրար են բախվել երեք մեքենաներ:
Ինչպես Գյումրիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, իրար են բախվել Mercedes մակնիշի 22 UL 799 պետհամարանիշի, OPEL մակնիշի 11 UL 836 պետհամարանիշի եւ Ford մակնիշի 18 UL 897 պետհամարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Ըստ ականատեսների`Mercedes-ի վարորդը շեշտակի փոխել է ուղղությունը, քանի որ մեքենայի առջեւ հանկարծակի հայտնվել է մի երեխա, եւ հարվածել է մյուս երկու մեքենաներին: Վթարը համարվել է միջին նյութական, քանի որ վնասվել են միայն մեքենաները: Վարորդներից երկուսը Գյումրիից են, իսկ Ford-ի վարորդը Երեւանից է:
Բոլոր երեք մեքենաները ապահովագրված են: Վնասի փոխհատուցման չափերը մասին պարզ կդառա վթարն ուսումնասիրելուց հետո:




























